կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ձորաղբյուր գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Ձորաղբյուր գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 14-ին, ժամը 14։34-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։14-ին, մարվել՝ ժամը 17։42-ին ։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: