հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հայկական SARD Anti-Cheat-ը Դուբայում մրցանակի է արժանացել GISEC 2024-ի ընթացքում

Հայկական SARD Anti-Cheat-ը Դուբայում մրցանակի է արժանացել GISEC 2024-ի ընթացքում

Դուբայում ապրիլի 22-25-ն անցկացվող GISEC Global-ը` կիբերանվտանգության ոլորտում աշխարհում ամենանշանակալի իրադարձություններից մեկի շրջանակում ընթացող միջոցառումներից էր ստարտափների միջև անցկացվող Cyber Stars մրցույթը, որտեղ «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական SARD Anti-Cheat ընկերությունը։ 

Մրցույթին մասնակցել է 70 ստարտափ՝ պայքարելով 5 տարբեր անվանակարգում:

GISEC-ը կիբերանվտանգության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների և մասնագետների համար գաղափարների և նորարարությունների փոխանակման եզակի հարթակ է, որին այս տարի ներկայացված էին այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Cisco, Kaspersky, Microsoft, Amazon Web Services, Cloudflare և այլն։

SARD Anti-Cheat-ի առաջարկած լուծումը AI-ով և կերնելային մակարդակում աշխատող մեթոդների խելացի համադրությունն է, որը ոլորտում նորարար մոտեցում է։ SARD-ի թիմը թեև այս պահին կենտրոնացած է վիդեո խաղերի անվտանգության ապահովման ուղղության վրա, ընկերության երկարաժամկետ պլանները ներառում են ավելի լայն ոլորտներ ընդգրկող լուծումների մշակումն ու գործարկումը։

 

  • Կիսվել: