Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Մոսկվայի Գեներալ Տյուլենևա փողոցի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ներնն ու տելեգրամյան ալիքները:
Նշվում է, որ փրկարարները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է շենքի 8֊րդ ու 9֊րդ հարկերում։ Այս պահին նրանք տարհանում են շենքի բնակիչներին:
Ըստ ականատեսների՝ հրդեհը սկսվել է կենցաղային գազի պայթյունից հետո։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, 15-ը՝ այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել, վերին հարկում կա արգելափակված 6 քաղաքացի:
Տեսանյութերը՝ այստեղ և այստեղ: