երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Ինչու՞ է Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ խնդրել

Ինչու՞ է Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ խնդրել

Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ Հնդկաստանի հետ լարվածության աճի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Անվտանգության խորհրդի դիվանագիտական ​​աղբյուրին:

«Պակիստանը խնդրում է Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, ամսաթիվը դեռ որոշված ​​չէ», - ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով հակամարտության սրման պայմաններում Իսլամաբադի հետագա գործողությունների մասին հարցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամի քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարությամբ էին զբաղված Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը: Հարձակման հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:

 

  • Կիսվել: