չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՌԴ Ուլան-Ուդե քաղաքում բնակելի շենքեր են հրդեհվել. բնակչությանը տարհանում են

ՌԴ Ուլան-Ուդե քաղաքում բնակելի շենքեր են հրդեհվել. բնակչությանը տարհանում են

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհներ են բռնկվել մինչև 28 մ/վ արագությամբ քամու պատճառով: Այս մասին հայտնել է Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը:

Իր հերթին քաղաքապետ Իգոր Շուտենկովն էլ նշել է, որ հրդեհվել են բնակելի շենքեր, սկսվել է բնակչության տարհանում։ Խափանվել է էլեկտրամատակարարումը։

Ինչպես հաղորդվում են տեղական ԶԼՄ-ները՝ քամու ուժեղ պոռթկումները փոշու փոթորիկ են առաջացրել և հանգեցրել հրդեհների նաև Իրկուտսկում:

  • Կիսվել: