շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան

Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան

Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը:

«Բագրատ Սրբազանի շարժմանը ներքաղաքական իմաստով կարելի է տարբեր կերպ վերաբերվել:

Սակայն իրական սահմանազատման փոխարեն միակողմանի զիջման գնացող երկրում չի կարող քաղաքացիական ըմբոստություն չլինել, եթե իհարկե ներքին իմունիտետը զրոյի չի հավասարվել:

Այս իմաստով Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից»,-նշել է նա:

  • Կիսվել: