ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ Զախարովա
ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ Դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ «պոտենցիալ հակամարտության»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նա, մասնավորապես, նշել է. «Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն Steadfast Defender զորավարժությունները
Նրանց սցենարով՝ բոլոր գործիքների, այդ թվում՝ հիբրիդային և սովորական սպառազինությունների կիրառմամբ, մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններ։
Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», ինչի մասին, ի դեպ, անկեղծորեն խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»: