երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Մաստարա-Լանջիկ հատվածում բուք է

Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Մաստարա-Լանջիկ հատվածում բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ- Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Մաստարա-Լանջիկ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 10 մետր։

՛՛Վարդենյաց լեռնանցքը և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: