Դեպի Օդեսսա մեկնարկում է նոր չվերթ
Bees ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 14-ից կմեկնարկի Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: