կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեղձուտ գյուղում կառուցվում է մոդուլային դպրոց

Դեղձուտ գյուղում կառուցվում է մոդուլային դպրոց

«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով Արարատի մարզի Դեղձուտ գյուղում կառուցվում է մոդուլային դպրոց։

Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտութան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով: Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

Դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2020 թվականից, կավարտվեն՝ 2022-ին: Մինչ այդ, համայնքի երեխաներն ուսումը շարունակում են համայնքապետարանի շենքում հատկացված տարածքում:

  • Կիսվել: