շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դաշտվի 48-ամյա բնակիչի տնից հայտնաբերել են  որսորդական հրացաններ, նռնակ, պայթուցիչ, 325 փամփուշտ

Դաշտվի 48-ամյա բնակիչի տնից հայտնաբերել են որսորդական հրացաններ, նռնակ, պայթուցիչ, 325 փամփուշտ

Մարտի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին տվյալներ, որ Դաշտ գյուղի 48-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք: Նույն օրը իրավապահները խուզարկություն կատարեցին նրա տանը և կից շինություններում: Հյուրասենյակի բազմոցի մեջից հայտնաբերվեցին որսորդական հրացաններ, իսկ նկուղի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափերի և հրազենների 325 փամփուշտ կար:

Ըստ տանտիրոջ` դրանք բերել էր Արցախյան վերջին պատերազմից հետո:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: