երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Չարենցավանում հրդեհ է բռնկվել

Չարենցավանում հրդեհ է բռնկվել

Մարտի 22-ին, ժամը 20:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ամառանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:32-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել են ամառանոցի շոգեբաղնիքի կառուցատարրերը (մոտ 9 քմ), շքամուտքը (մոտ 7 քմ), սանհանգույցը (մոտ 2 քմ), և ջերմահարվել՝ առաստաղի փայտե երեսպատումը (մոտ 20 քմ):

  • Կիսվել: