չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում. հայտարարություն

ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում. հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

՛՛Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։

Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։

Խնդրում ենք անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը՛՛։

 

  • Կիսվել: