երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բրազիլիան պատրաստ է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում. դեսպանը՝ Ավանեսյանին

Բրազիլիան պատրաստ է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում. դեսպանը՝ Ավանեսյանին

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում:

Այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Նա բարձր է գնահատել մինչ օրս բռնի տեղահանված բնակչության խնդիրները լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկու երկրների միջև երկխոսությունը առողջապահության մի շարք ուղղություններով`

հանրային առողջապահություն,

բժշկագիտություն,

մոր և մանկան առողջության պահպանում

առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում

գիտելիքի և փորձի փոխանակման ծրագրեր:

Այս ուղղություններով նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր:

  • Կիսվել: