կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելը ծրագրել է տարհանել Ռաֆահի բնակիչներին և սկսել գրոհը քաղաքի վրա

Իսրայելը ծրագրել է տարհանել Ռաֆահի բնակիչներին և սկսել գրոհը քաղաքի վրա

Կահիրեում՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, ընթանում են Գազայի հատվածում զինադադար հաստատելու և ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ Ըստ ֆրանսիական Le Mond թերթի, ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ երեկոյան ասել է, որ խմբավորումը «ոչ մի դեպքում չի համաձայնի» զինադադարի, որը չի ներառում պատերազմի ամբողջական ավարտը, ներառյալ Իսրայելի զորքի դուրսբերումը Գազայից:

ՀԱՄԱՍ-ի պահանջի համաձայն՝ Իսրայելը պետք է խոստանա վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում հակամարտության կարգավորման երկրորդ փուլում, գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով պաղեստինյան լրատվամիջոցներին։ Պաղեստինյան խմբավորումն այդ բանակցային դիրքորոշումը փոխզիջում է գնահատել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, սակայն, հայտարարել է, որ անընդունելի է համարում Գազայում ռազմական գործողությունը դադարեցնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկը։

«Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի պահանջներին, որոնք նշանակում են կապիտուլյացիա, և կշարունակի պայքարել ընդհուպ նպատակների իրագործումը»,- ընդգծել է Նեթանյահուն:

Ըստ վերջին տեղեկությունների, Իսրայելը սկսել է տարհանել Ռաֆահի բնակիչներին և պատրաստվում է հարձակվել քաղաքի վրա: Նեթանյահուն այդ ծրագրի մասին տեղեկացրել է Վաշինգտոնին, սակայն ԱՄՆ-ն դարձյալ պաղեստինցիների համար չափազանց վտանգավոր է համարում ռազմական գործողությունը Ռաֆահում, հայտնել Է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

  • Կիսվել: