կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը. ՔԿ

Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը. ՔԿ

Երեկ գիշերը լրագրող Ժիրայր Ոսկանյանը հայտնել էր, որ ռուսական ազդեցության բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ Թումանյան փողոցի վրա հարձակվել է իր վրա, քաշքշել և գողացել հեռախոսը: Ըստ Ոսկանյանի՝ ինքը ոստիկանություն է կանչել, բայց նրանք չեն պաշտպանել իրեն։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանությունից համապատասխան հաղորդում և փաստաթղթեր ստացել են. «Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն ուսումնասիրվում են»։

  • Կիսվել: