Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտարարել է, որ լինելու է Բագրատ Սրբազանի կողքին:
«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին:
Ոստիկանը թող ինձ էլ հարվածի, բայց գիտակցելով իրավական անխուսափելի հետևանքը, որը լինելու է: Հայտնի փաստ է՝ իշխանությյունը բիրտ ուժով տևական պահել հնարավոր չէ:
Չեմ ուզում հավատալ, որ ուժայինների ղեկավարներն այս ամենն, ինչ այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ, ճիշտ են համարում ու կրկին նպաստելու են դրան...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Համբարձումյանը: