Անդրեյ Ռուբլյովը՝ Մադրիդի «Մասթերսի» հաղթող
Աշխարհի 8-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը նվաճեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։
Եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը 4:6, 7:5, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 35-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 49 րոպե։
Անդրեյ Ռուբլոյվը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց «Մասթերսում»։ 2023-ին նա նվաճել էր Մոնտե Կառլոյի մրցաշարի հաղթողի կոչումը։