հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բերդ-Տավուշ ավտոճանապարհի մեքենան 150 մետր գլորվել է ձորը. կան տուժածներ

Բերդ-Տավուշ ավտոճանապարհի մեքենան 150 մետր գլորվել է ձորը. կան տուժածներ

Հունիսի 29-ին՝ ժամը 21։28-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի «Արագիլներ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, չորս տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, երկու տուժածի ցուցաբերել առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել (մոտ 250 մ)  շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

  • Կիսվել: