ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Անդորրային

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Անդորրային

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում է առաջնության 5-8 տեղերի համար:

Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից՝ կայացած մրցավեճում Հայաստանի հավաքականը 59:78 հաշվով պարտվեց Անդորրայի հավաքականին: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր՝ վաստակած 17 միավորով:

  • Կիսվել: