երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բախվել են ГАЗ 2410-ն ու Ford Transit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհ

Բախվել են ГАЗ 2410-ն ու Ford Transit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են ГАЗ 2410 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը «Աբովյան» բժշկական կենտրոն, 2-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ բախման հետևանքով Ford Transit-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ 24-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին։

  • Կիսվել: