կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Բա ե՞րբ էլի կգաք խոսենք». Ալեն Սիմոնյանը փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել

«Բա ե՞րբ էլի կգաք խոսենք». Ալեն Սիմոնյանը փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել։

Սիմոնյանը նշել է, որ քննարկել են տարբեր թեմաներ, նույնիսկ՝ օրենսդրական նախաձեռնություն միասին են մտածել։

«Արդեն փոքրիկ ավանդույթ է դարձել հրապարակի այս անկյունում և Երևանի տարբեր փողոցներում, մարզեր այցելությունների ժամանակ նման չպլանավորած հանդիպումներ անցկացնելը, որոնք հիմնականում սկսվում են՝

«Ալե՛ն ջան, վաղուց չէիր եկել» արտահայտությամբ և ավարտվում՝ «բա ե՞րբ էլի կգաք խոսենք» ասելով:

Այսպես ընկերացել ենք շատ ու շատ մարդկանց հետ մեր երկրում»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

  • Կիսվել: