ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ԱԺ-ում տեղի է ունեցել միջադեպ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև

ԱԺ-ում տեղի է ունեցել միջադեպ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև

Այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև: Այս մասին հայտնել է «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը։

Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին: Լրագրողը նշված գործողությունների արդյունքում խիստ անհանգստացած է, հուզված և այս պահին դադարեցրել է իր պարտականությունների կատարումը:

 

Անընդունելի ենք համարում նման ոչ օրինական դրսևորումը և վարքագիծը: Այս պահին մեր իրավաբանի հետ քննարկում ենք օրենքով սահմանված հնարավոր միջոցների ձեռնարկումը, այդ թվում ՀՀ Գլխավոր Դատախազություն՝ Գլխավոր դատախազին դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը:

Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դիմում ենք նաև Հայաստանի ժուռնալիստների միություն և տրամադրելու ենք տեսանյութը:

 

  • Կիսվել: