ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օրը հայտնի է
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի «Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է 2026 թվականի օգոստոսի 2-ը ժամը 10.00-ն։



