կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այսօր նշվում է Երևանի մետրոպոլիտենի շահագործման 43-ամյակը

Այսօր նշվում է Երևանի մետրոպոլիտենի շահագործման 43-ամյակը

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ –ի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 43-ամյակի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 43-րդ տարեդարձի առթիվ։

Այսօր հիանալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Երևանի մետրոպոլիտենի դերն ու առաքելությունը հանրային տրանսպորտի ոլորտում։

Մետրոն ամբողջ աշխարհում համարվում է ամենաարագ, անվտանգ, անխափան ու հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը և այս օրն ունենալու համար՝ մենք պարտական ենք մետրոպոլիտենի մտահղացման ու ստեղծման համար պայքարող պետական այրերին, նախագծողներին, շինարարներին ու մեր վաստակաշատ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ու խնայում այն կայացնելու և զարգացնելու գործում։
Սիրելի՛ աշխատակիցներ,
Համոզված եմ, որ Ձեր հետևողական, նվիրված և սրտացավ աշխատանքի շնորհիվ կկարողանաք լավագույնս իրականացնել Երևանի մետրոպոլիտենի առջև դրված խնդիրներն ու հաղթահարել դժվարությունները:

Սիրելի՛ ուղևորներ
Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը։
Մաղթում եմ բոլորիս արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»։

  • Կիսվել: