ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այսօր ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր

Այսօր ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր

Մարտի 3-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր /World Wildlife Day/։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, օրվա ընտրությունը կապված է 1973թվականի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։

Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։

«Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»։

  • Կիսվել: