ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել

Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել

Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն»-ի ծննդատանը լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը:

Այսօր նրանց տեսակցելու էր գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորել է բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը։

Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում։ Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։ Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա, այժմ ծառայում է բանակում: Ամենափոքրը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով:

Բազմազավակ մայրիկը ասել է, որ երբեք ոչ մի դժվարությունից չի տրտնջացել և չի բողոքել, որևէ մեկից որևէ սպասելիք չունեն։ Իրենք պետք է իրենց երեխաներին պահեն։ Ամեն ինչ անելու են, որ երեխաները լավ կրթություն ստանան, քանի որ շատ են կարևորում ուսումը։

  • Կիսվել: