չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ավտովթար Տավուշի մարզում․ 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով Ազատմուտ գյուղի վարչական տարածքում բախվել է ծառերին և հայտնվել դաշտում․ կա 3 վիրավոր

Ավտովթար Տավուշի մարզում․ 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով Ազատմուտ գյուղի վարչական տարածքում բախվել է ծառերին և հայտնվել դաշտում․ կա 3 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մարտին Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին և հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մարտին Մ․-ն, ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Խաչիկ Գ․-ն և 32-ամյա Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։ 

Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: