շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ավանեսյանը Փաշինյանին է ներկայացրել բժշկական ծառայությունների որակի և հասանելիությանն ուղղված քայլերը (տեսանյութ)

Ավանեսյանը Փաշինյանին է ներկայացրել բժշկական ծառայությունների որակի և հասանելիությանն ուղղված քայլերը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա քայլերը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հայեցակարգի ներդրման մանրամասները, բժշկական ծառայությունների որակի և հասանելիությանն ուղղված քայլերը։

Անդրադարձ է կատարվել առաջին և հետագա փուլերում համակարգում ընդգրկվող շահառուների ցանկին, համակարգի ներդրման հնարավոր ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, մակրոտնտեսական ազդեցությանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: