երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին

Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնելու Հայաստանը Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ։ Դաշինքը աջակցում է զարգացող երկրներին` բարելավելու իմունիզացիայի մակարդակը, բարձրացնելու պատվաստանյութերի հասանելիությունը, ամրապնդելու սեփական երկրի կարողությունները` բնակչությանը կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:

ԳԱՎԻ Խորհրդի այս շաբաթվա նիստն ավարտվեց մի շարք կարևոր որոշումներով, այդ թվում` դաշինքի 2026-2030 թթ. ռազմավարության հաստատմամբ, որը կոչված է օգնելու երկրներին կատարելագործելու իմունիզացիայի ծրագրերը և փակելու պատվաստանյութերի բացերը առավել խոցելի երկրներում։

Հանդիպումը կարևոր էր նաև միջին եկամուտ ունեցող երկրների համար` ԳԱՎԻ-ի հետագա օժանդակությունից օգտվելու տեսանկյունից»,- գրել է նա։

 

  • Կիսվել: