երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար. Ալեն Սիմոնյան

Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար. Ալեն Սիմոնյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հարցին, թե արդիակա՞ն է այս պայմաններում՝ Իրան-Իսրայել բախման համատեքստում, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Ըստ ԱԺ խոսնակի գնահատականի՝ հենց այս պայմաններում է այն արդիական:

«Ժողովրդական խոսք կա, չէ՞, որ մի դուռ բացվում է, մի դուռ փակվում է: Եվ հակառակը՝ մի դուռ փակվում է, մի դուռ բացվում է:

Հիմա համացանցում կա քարտեզը, թե որտեղով են ինքնաթիռներ թռչում, և ակնհայտ է, որ Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար»,- ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ սա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, այլև անվտանգային:

  • Կիսվել: