Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիյոնը դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման
Փարիզի վերաքննիչ դատարանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին չորս տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել իր կնոջը կեղծ աշխատանքի տեղավորելու գործով: Այս մասին հաղորդում է Le Figaro թերթը:
Նախկին վարչապետը պետք է նաև տուգանք վճարի 375 000 եվրոյի չափով: Բացի այդ, նրան արգելվում է հինգ տարվա ընթացքում իր թեկնածությունն առաջադրել երկրի ընտրությունների համար:
2022 թվականին Ֆիյոնը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, այդ թվում՝ մեկ տարվա իրական բանտարկության:
Ֆիյոնը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին։