«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում
УВБ-76 ռադիոկայանը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստան» ռադիոկայան» եւ «բզզացող», այսօր նորից եթեր է դուրս եկել։ Տեղեկությունը հրապարակվել է նրա թելեգրամ-ալիքում։
Սա արդեն երրորդ հաղորդումն է այսօրվա ընթացքում. հնչել է «НЖТИ 96560 ДИАЛЕКТИЗМ 9064 6939» կոմբինացիան։
Իրանին հասցված իսրայելական հարվածի նախօրեին УВБ-76 ռադիոկայանը նաեւ հաղորդել է հետեւյալ հաղորդագրությունը. եթերում հնչել է տառերի եւ թվերի հավաքածու. «НЖТИ 22345 ТКАЧОСАП 8394 7873»։ Այս հաղորդագրության նշանակությունն անհայտ է մնացել։