շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավանեսյանն անդրադարձել է Վայոց ձորի մարզային նորակառույց բժշկական կենտրոնի գործունեությանը տեսանյութ

Ավանեսյանն անդրադարձել է Վայոց ձորի մարզային նորակառույց բժշկական կենտրոնի գործունեությանը տեսանյութ

Վայոց ձորի մարզային նորակառույց բժշկական կենտրոնը գործում է ամբողջ ծավալով: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Ի ուրախություն մեզ, նորաբաց բժշկական կենտրոնում ունենք արդեն 5 երեխայի ծնունդ:

Ի լրումն ելույթիս, Վայոց ձորի ԲԿ֊ում հեմոդիալիզի բաժանմունքում 22 պացիենտ ստանում է ծառայություններ, ևս 2 պացիենտ, որոնք Երևան էին տեղափոխվել այդ ծառայության համար, նույն որակի բուժօգնություն կստանան արդեն տեղում:

Իհարկե, կադրային ապահովման խնդիրներներ ժամանակ առ ժամանակ առաջանում են մարզերում, սակայն բուժանձնակազմը աստիճնաբար կհամալրվի երիտասարդ կադրերով. այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մշտապես:

Այս մարզում հաջորդիվ նախատեսում ենք` Վայքի պոլիկլինիկայի վերակառուցում, Ջերմուկի առողջության կենտրոնի , Աղավնաձորի, Զառիթափի առողջության պահպանման կենտրոնի վերակառուցում՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: