կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է․ Արման Թաթոյան

Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է․ Արման Թաթոյան

Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Հայաստանի իշխանություններն ի՞նչ գործ ունեն, ի՞նչ իրավասություն ունեն արցախցի պաշտոնյաներին Արցախի պետության կողմից վստահված գույքի տնօրինման հարցերի հետ: Դուք չէի՞ք, որ հրաժարվեցիք Արցախից»,- գրել է նա։  

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետը: Նա այդ ձերբակալությունը քաղաքական էր որակել:

  • Կիսվել: