Առուշ Առուշանյանի գործով հունվարի 14-ի նիստը չի կայանա
Առուշ Առուշանյանի գործով հունվարի 14-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին տեղեկացնում է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա մանրամասնում է, որ գործով դատավոր Գ. Գասպարյանը պետք է մասնակցի նույն օրը նշանակված Դատավորների ընդհանուր ժողովին։