ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դեպք` Երևանում. Դավիթաշենում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում

Արտակարգ դեպք` Երևանում. Դավիթաշենում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում

Փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ։Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 1/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ լեյտենանտ Արտակ Շահնազարյանն ու կրտսեր պարեկ Խորեն Ախլոյանը, ովքեր սահմանազատել են տարածքը։Մինչ հրշեջների ժամանումը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը վարորդը փորձել է հանգցնել, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել և մարել են հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: