ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա, հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա, հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են սեփական միջոցներով կանխել կրակի տարածումը ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արման Կարապետյանն ու կրտսեր պարեկ Վահրամ Հակոբյանը։ 

 

  • Կիսվել: