շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմավիրի մարզում BMW-ում հրդեհ է բռնկվել

Արմավիրի մարզում BMW-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ․-ն, քաղաքացիների օգնությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Տեղում այս պահին նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչներ Լեռնիկ Ասատրյանն ու Հայկ Սիմոնյանը զրուցում են ավտոմեքենայի վարորդի հետ, ով հայտնում է, որ ավտոմեքենան վարելիս է հրդեհն առաջացել։ 

  • Կիսվել: