հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արմավիրի մարզում բախել են Ford Transit-ն ու ռուսական համարանիշներով 07-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախել են Ford Transit-ն ու ռուսական համարանիշներով 07-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 5-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում  Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած Ford Transit մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:  Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 նարտական հաշվարկով:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել  07-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի  1-ին դասակի տեսուչներ Արթուր Գինոսյանն ու Ալբերտ Առաքելյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: