չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արմավիրի մարզպետը ծանոթացել է «Պռոշյանի Գինու-կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին

Արմավիրի մարզպետը ծանոթացել է «Պռոշյանի Գինու-կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

 

Մարզպետը եղել է նաև «Արմավիր» բժշկական կենտրոնում, ուր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է գործարանի չորս աշխատակից:

 

Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին զեկուցվել է, որ իրականացվել են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ և պացիենտներին նախապատրաստում են՝ տեղափոխելու Այրվածքաբանության ազգային կենտրոն:

  • Կիսվել: