հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հունգարիայի խոշորագույն նավթային ընկերության գործարանում պայթյnւն է որոտացել

Հունգարիայի խոշորագույն նավթային ընկերության գործարանում պայթյnւն է որոտացել

Հունգարիայի խոշորագույն նավթագազային «MOL» ընկերության Տիսաույվարոշի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երկրի վարչապետ Պետեր Մադյարը։

Իր հերթին «Tiszaújvárosi Krónika» թերթը հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, «Mol Petrolkémia» գործարանի պայթյունը տեղի է ունեցել պիրոգազի խողովակաշարի վրա։

Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն շրջանի աղետների դեմ պայքարի վարչության մամուլի քարտուղար Դավիդ Դոյչակն էլ հայտնել է, որ տեղում բռնկված հրդեհը մարվում է մի քանի կողմից՝ ջրցան մեքենաների և փրփրագոյացուցիչների կիրառմամբ, իսկ տեխնիկական համակարգերն անցնում են հովացման ընթացակարգ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: