երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արմավիր քաղաքում սուբվենցիոն ծրագրով փողոցաշինական աշխատանքները մեկնարկել են

Արմավիր քաղաքում սուբվենցիոն ծրագրով փողոցաշինական աշխատանքները մեկնարկել են

2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի նորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազ. դրամ է, որի 35%-ը կհամաֆինանսավոր պետությունը:

Ծրագրի շրջանակում նախատեսված է 850 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։

 

Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով և գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ գարնանը կապիտալ նորոգվել է նաև Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը։

  • Կիսվել: