երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Արևագալի ժամերգություն սահմանապահ Բերքաբերում

Արևագալի ժամերգություն սահմանապահ Բերքաբերում

Տավուշում Մեծ Պահքի չորեքշաբթիները Արևագալի ժամերգության շուրջ միավորվելու օրերն են։ Այսօր սահմանապահ Բերքաբերում էինք Տիրոջ փառաբանության համար։

Ճանապարհ և Ճշմարտություն և Կյանք, Քրիստո'ս, առաջնորդի'ր մեզ` բարձրանալու երկրից դեպի երկինք:

Կյանքի մուտքի դուռ, Հիսո'ւս, մեզ էլ ներս տար Քո Հոր և Հոգու մոտ` միշտ փառաբանություններ երգելու:

  • Կիսվել: