հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Հունիսի 3-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: