Արդյոք բյուջետային աշխատողներն այս ընթացքում աշխատավարձ կստանա՞ն. պատասխանում է վարչապետը
Պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց մեկ ամսվա հարկադիր պարապուրդի դեպքում 80-100 հազար ստացող պետական աշխատողների՝ աշխատավարձ ստանալո մասին:
«Լիարժեք աշխատավարձ կստանան բյուջետային բոլոր աշխատողները»,-պատասխանեց վարչապետը:
Նա անդրադարձավ նաև շնչառական ապարատների առկայության հարցին, հավաստելով, որ դրանց բավարար քանակություն կա հանրապետությունում։ "Երկրում կա 360 հատ շնչառական ապարատ, 15 հատ ինֆեկցիոն հիվանդանոցում պատրաստ կա, դեռ շարունակում են ձեռք բերել: 30 կորոնավիրուսով ախտորոշված դեպքերից երկու հոգի են թոքաբորբ տանում, մյուսները անհրաժեշտություն չունեն շնչառական ապարատի»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ հեռավար աշխատանքի կազմակերպումը խրախուսվում է: