կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախից մեքենա էին գողացել ու տեղափոխել ՀՀ․ Վայքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Արցախից մեքենա էին գողացել ու տեղափոխել ՀՀ․ Վայքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Այս օրերին ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր է տեղակայել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին, իրականացվում են ստուգումներ ինչպես Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու, այնպես էլ քաղաքներից ու գյուղերից հնարավոր հափշտակությունները կանխելու նկատառումով:

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված անցակետից բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի բնակչի վարած, փոխված համարանիշերով «Դոջ Քարավան» մակնիշի ավտոմեքենան:

Ավելի ուշ պարզվել է, որ տրանսպորտային միջոցը գողացված է: Նոյեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքից 7 կմ դեպի Բերձոր ընկած հատվածից մեքենան, վարորդից բացի, գողացել և Հայաստան էին տեղափոխել Արագածոտնի մարզի ևս երկու բնակիչ. մեկը` Սասունիկ, մյուսը՝ Լեռնարոտ գյուղից:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները նոյեմբերի 16-ին ներկայացել են ոստիկանության Վայքի բաժին:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն:

Միջոցառումներ են ձեռնարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: