Քրեական ոստիկանները 43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 43-ամյա տղամարդը իր կողմից շահագործվող մեքենայում զենք և զինամթերք է պահում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա տղամարդու վարած մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում կար զենքի նմանվող առարկա։ Տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են Hagan տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, նույն թմրամիջոցի հետքերով տարա և մեթադոն տեսակի թմրամիջոց։
Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։


