հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Արցախի կարիքների համար աջակցության հավաքագրումն իրականացնել ՏԻՄ-երի միջոցով. Բաթոյան

Արցախի կարիքների համար աջակցության հավաքագրումն իրականացնել ՏԻՄ-երի միջոցով. Բաթոյան

Ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակներում Արցախին տրամադրվող սոցիալական և նյութական աջակցության հետ կապված հարցերի համակարգման գործընթացի կենտրոնացված և համակարգված լինելու նպատակով խնդրում ենք չձեռնարկել ու չիրականացնել սննդի, դեղորայքի և այլ պարագաների հավաքագրման նախաձեռնություններ, թեժ գծերի և այլ ծառայությունների ստեղծման գործընթացներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

՛՛Խնդրում ենք Արցախի կարիքների համար աջակցության հավաքագրումն իրականացնել բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
 
Հիշեցնում ենք, որ ռազմական դրության պայմաններում գործում է 117 թեժ գիծը: Այս համարով կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: