շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Արբաթ գյուղում տուն է այրվել

Արբաթ գյուղում տուն է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 14-ին, ժամը 17։24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։04-ին, մարվել՝ 19։39-ին։ Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ տունն արվել է։

 

  • Կիսվել: